Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ հետ Հայաստան է ժամանել
- Ani

- Nov 25, 2024
- 1 min read

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան կնոջ՝ Ագատա Կորնհաուզեր-Դուդայի հետ։
Այցի շրջանակներում Լեհաստանի նախագահը կհանդիպի ՀՀ վարչապետ Նիոլ Փաշինյանի, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
Դուդայի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 27-ին կայցելի Երասխ՝ մասնակցելու Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։




















