Սքարլեթ Յոհանսոնը պատմել է, որ ամուսինը կարծել էր, թե իրենց սիրավեպն ավարտված է՝ առաջին հանդիպման ժամանակ իր «տարօրինակ» վարքագծի պատճառով
- Ani

- 52 minutes ago
- 2 min read

Սքարլեթ Յոհանսոնի և Քոլին Ջոստի սիրավեպը «տարօրինակ» է սկսվել, գրում է People-ը։
41-ամյա դերասանուհին բացահայտել է, թե ինչու իր 43-ամյա ամուսինն իրենց առաջին հանդիպումից հետո չի մտածել, որ իրենք կարող են միասին լինել։
«Իմ առաջին հանդիպումը Քոլինի հետ․․․ անկեղծ ասած, ոչ ոք երբեք ինձ երբեք չէր հրավիրել հանդիպման դրանից առաջ»,-ասել է Յոհանսոնը Today with Jenna & Friends հաղորդման դեկտեմբերի 1-ի թողարկման ժամանակ, որը նա համատեղ վարում էր։ «Ես ճիշտ եմ ասում։ Ես սերիական մոնոգամիստ էի, և ես պարզապես երբեք չէի զգում ավանդական «Էյ, կուզե՞ս մի օր ընթրել»» միտքը»։
Յոհանսոնը պատմել է, որ Ջոստը նրան հանդիպման է հրավիրել 2017 թվականին՝ նշելով, որ սկզբում ամեն ինչ լավ է սկսվել։
«Մենք գնացինք Իսթ Վիլիջի իտալական ռեստորան։ Դա հիանալի հանդիպում էր»,-ասել է Յոհանսոնը։ «Մենք ընթրիք ունեցանք երեկոյան ժամը 8-ին, իսկ հետո նա ասաց. «Ես ընկերներիս հետ եմ հանդիպում, արի մի բաժակ խմենք»։ Ես գրեթե երբեք չէի գնացել ժամադության, ուստի ասացի. «Ես պետք է հիմա գնամ։ Ես պետք է հեռանամ»։
Որոշումը շփոթեցրել էր նույնիսկ Յոհանսոնի դայակին, երբ նա շուտ էր վերադարձել տուն։
«Ես տուն հասա դայակիս փոխարինելու, և ժամը մոտ 9:36 էր, և նա ասաց. «Ինչո՞ւ ես տանը»,-հիշում է Յոհանսոնը։ «Ես ասացի. «Ես գնացել էի հանդիպման, բայց այսպես ստացվեց...»։ Ես պարզապես շատ շփոթված էի»։
Աստղը պատմել է, որ իր ապագա ամուսինը կարծում էր, որ իր վարքագիծը նշանակում է, որ իրենց համար ապագա չկա։ «Դու շատ տարօրինակ էիր վարվում»,-ասել է Յոհանսոնը։ «Ես խուճապի էի մատնվել։ Չգիտեմ»։
Ջոստն ու Յոհանսոնն առաջին անգամ հանդիպել են 2006 թվականին, սակայն նրանք չէին ժամադրվել մինչև 2017 թվականը։ Յոհանսոնը նախկինում ամուսնացած է եղել դերասան Ռայան Ռեյնոլդսի հետ՝ 2008-2011 թվականներին, և լրագրող Ռոմեն Դորիակի հետ՝ 2014-2017 թվականներին։
Դերասանուհին ունի 11-ամյա դուստր Ռոուզը, որի հայրը Դորիակն է, և 4-ամյա որդի Կոսմո, որին նա Ջոստից ունի։ Զույգն ամուսնացել է 2020 թվականին՝ մտերմիկ արարողությամբ։




















