Ընտրողների կոլեգիան Կավելաշվիլիին ընտրեց երկրի նախագահ
- Ani

- Dec 14, 2024
- 1 min read

Ընտրողների կոլեգիան Վրաստանի նախագահ է ընտրել (224 կողմ ձայն) իշխող «Վրացական երազանք» կուսակցության կողմից առաջադրված 53-ամյա նախկին ֆուտբոլիստ, նախկին պատգամավոր Միխայիլ Կավելաշվիլիին, հայտնում է BBC-ն։Ընտրությունները տեղի են ունեցել խորհրդարանի շենքի դիմաց ընթացող բողոքի ցույցերի ֆոնին։ Ընդդիմադիրների խոսքով՝ ոչ լեգիտիմ խորհրդարանը նախագահ ընտրելու լիազորություն չուներ։




















