top of page

Իսպանիան 6։0 հաշվով հաղթել է Թուրքիային․ Մերինոն դարձավ հեթ-տրիկի, Պեդրին՝ դուբլի հեղինակ

  • Sep 8, 2025
  • 1 min read

2026 թվականի Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի E խմբի երկրորդ տուրում Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը հյուրընկալվելիս վեց անպատասխան գնդակ ուղարկեց Թուրքիայի ընտրանու դարպասը (0:6)։

«Ֆուրիա Ռոխայի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ Միկել Մերինոն, Պեդրին ձևակերպեց դուբլ, իսկ Ֆերան Տորեսը, փոխարինման մտնելով, աչքի ընկավ մեկ անգամ։

Այսպիսով, Իսպանիան երկու տուրից հետո ունի 100 տոկոսանոց արդյունք և 6 միավորով գլխավորում է իր խումբը։ Թուրքիան 3 միավորով 3-րդ տեղում է։

1/2862
bottom of page