ԱԺ-ն ընդդիմության բացակայության պայմաններում հաշված րոպեների ընթացքում առաջին ընթերցմամբ հավանություն է տվել TRIPP-ի վերաբերյալ օրենսդրական փաթեթին
5 hours ago
1 min read

Ազգային ժողովի նոյեմբերի 12-ի արտահերթ նիստում պատգամավորներն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեցին «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում լրացումներ և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։
Օրենսդրական նախաձեռնությանը միաձայն կողմ քվեարկեց 64 պատգամավոր։
Նշենք, որ խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների, չէր մասնակցում նիստին և քվեարկությանը։




















