Կյանքից անժամանակ հեռացել է 12-րդ դասարանի աշակերտ Սարո Դանիելյանը
2 hours ago
1 min read

Գորիսի Ա.Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցը հայտնել է․
«Խորը ցավով ու սրտի կսկիծով հայտնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է մեր դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Սարո Դանիելյանը։ Մի պայծառ անուն, մի անմար հիշողություն, մի կյանք՝ դեռ նոր սկսվող…
Այս անդառնալի կորստի պահին մեր մտքերն ու աղոթքները նրա ընտանիքի, հարազատների և ընկերների հետ են։
Թո՛ղ նրա հիշատակը ապրի մեր սրտերում՝ որպես լույս, որ երբեք չի մարում։
Խաղաղություն նրա հոգուն»։




















