top of page

Վանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար «Gazel»-ով վրшերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց

7 hours ago
1 min read

Նոյեմբերի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցի սկզբնամասում Լոռու մարզի բնակիչ 70-ամյա Սանդրո Մ․-ն իր վարած բեռնատար «Gazel» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի բնակիչ 38-ամյա Էմմա Պ․-ին։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած «Վանաձոր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Վանաձոր» բժշկական կենտրոն։



Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիները նշել են, որ փողոցը եղել է չլուսավորված։


 

1/2988
bottom of page