top of page

Ո՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը` Թուրքիա՞ն, թե՞ ԵՄ-ն․ Շարմազանով

2 hours ago
1 min read

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․

«ՀԱՊԿ-ից աստիճանաբար հեռանալը բխում է Բոլթոնի «պատմական կաղապարներից» հրաժարվելու թեզից։

Հայաստանը զրկվեց ձայնի իրավունքից ՀԱՊԿ-ում։ Սա անսպասելի իրողություն չէր, քանի որ 2018-ից հետո ՀՀ կառավարիչների քայլերն ուղղված են եղել փոխելու մեր պետության արտաքին ու անվտանգային վեկտորը։

Լինելով ՀԱՊԿ ու ԵԱՏՄ անդամ՝ ՀՀ ղեկավարությունը հայտարարում է ԵՄ անդամակցության նպատակի մասին։ Սա ոչ այլ ինչ էր, քան քաղաքական ավանտյուրա։ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններ խզելը ևս ավանտյուրա է։

ՀՀ-ն միայնակ, առանց որևէ ռազմական բլոկի անդամության, անհնար է արդյունավետ անվտանգային համակարգ ունենա։

Ո՞րն է ՀԱՊԿ-ի այլընտրանքը։ Թուրքիա՞ն, որը Փաշինյանի խոսքերով «գալիս է տարածաշրջան ավարտին հասցնելու Հայոց ցեղասպանությունը», թե՞ ԵՄ-ն, որն ինքն անվտանգության ամուր համակարգ ունենալու կարիք ունի և անվտանգություն արտահանող կազմակերպություն էլ չէ։

Իհարկե, անկասկած է, որ ՀԱՊԿ-ում կային և կան խնդիրներ, բայց խնդիրները լուծում են պահանջում, ոչ թե սառեցում ու հեռացում ՀԱՊԿ-ից։

Հայաստանի շահը պահանջում է ապասառեցնել կարգավիճակը ՀԱՊԿ-ում, խորացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ և զարգացնել տնտեսական կապերը ԵԱՏՄ-ում»։

1/2988
bottom of page