top of page

54 տնտեսավարողներից 39-ի գործունեությունը կասեցվել է. 13-ի մոտ հայտնաբերվել են միայն մակնշման խախտումներ. ՍԱՏՄ

1 hour ago
1 min read

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերջին երկու ամսվա ընթացքում վերահսկողություն է իրականացրել հանրապետության մարզերում գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերություններում: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

54 տնտեսավարողներից 13-ի մոտ հայտնաբերվել են միայն մակնշման խախտումներ (ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ տուգանվել են), իսկ 39-ի գործունեությունը կասեցվել է (37-ի դեպքում՝ թե՛ լաբորատոր փորձաքննության, թե՛ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների, 2-ի դեպքում՝ միայն լաբորատոր հետազոտության հիմքով):

Բոլոր կասեցումների մասին տեղեկատվությունը հրապարակված է ՍԱՏՄ պաշտոնական կայքում և սոցիալական հարթակների էջերում:


Խախտումներ չեն հայտնաբերվել միայն 2 արտադրությունում՝ Կոտայքի մարզի Գառնի գյուղում գործող Արուսյակ Աբելյան Ա/Ձ-ին պատկանող (ապրանքանիշը՝ «Նոր Գառնի») և Շիրակի մարզի Գյումրի քաղաքում գործող «Առռոմա Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող (ապրանքանիշը՝ «Առռոմա») գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասերում:

1/2920
bottom of page