ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ժամանակավորապես դադարեցնում է անձնագրերի տրամադրում
1 hour ago
1 min read

Հայաստանում փաստաթղթերի կենսաչափական նոր համակարգի ներդրման պատճառով Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը և հյուպատոսական գրասենյակները ժամանակավորապես դադարեցնում են անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայությունները։ Այս մասին հայտնում է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը։
«2026 թվականի հոկտեմբերի 5-ից Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան և հյուպատոսական գրասենյակների միջոցով անձնագրերի տրամադրման (փոխանակման) ծառայությունները, այդ թվում՝ տեսակապի միջոցով, ժամանակավորապես կդադարեցվեն»,- ասվում է հայտարարության մեջ։
Դիվանագիտական առաքելությունը խոստացել է տեղեկատվություն տրամադրել ծառայությունների վերսկսման ժամկետի վերաբերյալ։




















