top of page

Ստամբուլում Սրբուհի Գալյանն անդրադարձել է Հայաստանի դատական համակարգի փոփոխություններին

1 day ago
1 min read

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Ստամբուլում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) և Թուրքիայի արդարադատության նախարարության համատեղ կազմակերպած բարձրաստիճան քննարկմանը։




Միջոցառումն անցկացվել է արդարադատության հավասար հասանելիությանը նվիրված ՏՀԶԿ 2026 թվականի գլոբալ կլոր սեղանի շրջանակում։




Իր ելույթում Սրբուհի Գալյանն անդրադարձել է Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումներին՝ առանձնացնելով դատական գործընթացների արդյունավետության բարձրացումը, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների զարգացումը, էլեկտրոնային համակարգերի ներդրումն ու դատավարական ժամկետների կրճատումը։




Նախարարն ընդգծել է, որ արդարադատության ոլորտում բարեփոխումների հաջողությունը պետք է գնահատվի քաղաքացիների համար դրանց իրական արդյունքներով՝ ծառայությունների հասանելիությամբ, վեճերի ժամանակին և արդար լուծմամբ ու դատական համակարգի նկատմամբ հանրային վստահության ամրապնդմամբ։





Գալյանը նաև պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու միջազգային համագործակցությունը՝ հիմք ընդունելով ՏՀԶԿ-ի մարդակենտրոն արդարադատության մոտեցումները։


1/2955
bottom of page