Հայաստան-Լատվիա՝ 1։0․ առաջին խաղակեսն ավարտված է
4 hours ago
1 min read

Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունել է Լատվիայի ընտրանուն։
Հանդիպման 31-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Գեորգի Հարությունյանը․ նա մրցակցի դարպասը գրավեց անկյունայինից կատարած փոխանցումից։ Գոլային փոխանցումն իր ակտիվում գրանցեց Էդուարդ Սպերցյանը։
Առաջին խաղակեսն ավարտվեց 1։0 հաշվով։




















