Հայաստան-Լատվիա՝ 2։0
3 hours ago
1 min read

Այսօր Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունեց Լատվիայի ընտրանուն։
Առաջին խաղակեսում, 31-րդ րոպեին, հանդիպման հաշիվը բացեց Գեորգի Հարությունյանը, երկրորդ խաղակեսում՝ 76-րդ րոպեին, երկրորդ գոլը խփեց Արթուր Ղարիբյանը։
Լատվիայի թիմը գոլեր չգրանցեց։
Խաղն ավարտվեց Հայաստանի ազգային հավաքականի հաղթանակով՝ 2։0։




















