Աջափնյակում շրջող օտարերկրացու մոտ 51 փաթեթ կոկաին է հայտնաբերվել ՆԳՆ-ից հայտնում են․

ՆԳՆ-ից հայտնում են․
«Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու վերաբերյալ ստացած տեղեկությունն իրացրին սեպտեմբերի 20-ին։ Ժամը 16:50-ին Երևանի Վախթանգ Անանյան փողոցում նրանք ձերբակալեցին ու բաժին տեղափոխեցին Պարոնյան փողոցում բնակվող օտարերկրացի մի տղամարդու։
29-ամյա երիտասարդի խուզարկությամբ նրա ձեռքի պայուսակում հայտնաբերվեց փոշենման զանգվածով 48 փաթեթ, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 55 գրամ էր։ Օտարերկրացին հայտնեց, որ փաթեթներում կոկաին է ու ևս երեք փաթեթ արդեն տեղադրել և լուսանկարներն ուղարկել է տելեգրամյան հասցեատիրոջը։
Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ տեղադրված փաթեթները հայտնաբերվեցին։
Օտարերկրացին կալանավորվել է։ Նախաքննությունը շարունակվում է»։




















