top of page

Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թnւնավորում» ախտանիշներով տեղափոխել են «Արտաշատ» բժշկական կենտրոն

7 hours ago
1 min read

Այսօր սեպտեմբերի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում Արտաշատ քաղաքի դպրոցներից մեկից 7 երեխա տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեխաների մոտ զգացվել է թուլություն, սրտխառնոց ու հիմա բժիշկներն իրենց հսկողության տակ են վերցրել երեխաներին։



Այս պահին ոստիկանները պարզում են հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը, և թե որ դպրոցից են տեղափոխվել։



Ֆոտոլրագրողի տեղեկություններով հնարավոր է երեխաներից 3-ին տեղափոխեն Երևանի մասնագիտացված մանկական հիվանդանոցներւց մեկը։

1/2914
bottom of page