Search
Մինչև 18 տարեկան բուժառուներին ԱՆ-ի կողմից տրվող՝ արյան մեջ գլյուկոզի քանակը չափող թեստ-երիզների քանակը կրկնապատկվել է
- Ani
- 6 hours ago
- 1 min read
«Հաղթահարենք դիաբետը միասին» ծրագրի շրջանակում մինչև 18 տարեկան բուժառուներին առողջապահության նախարարությունը տրամադրում է արյան մեջ գլյուկոզի քանակը չափող սարքեր և թեստ-երիզներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից։
Ապրիլի 28-ից թեստ-երիզները շահառուներին տրամադրվել են եռամսյակային կտրվածքով 12 տուփ` նախկին 6 տուփի փոխարեն:
Ծրագրի շրջանակում թեստ-երիզների ավելացումը միտված է շաքարային դիաբետի ընթացքի վերահսկման բարելավմանը, ինչը կնպաստի սուր և քրոնիկ վիճակների նվազմանը: