top of page

ԹՐԱՄՓԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ԿԻԵՒԻՆ ԶԵՆՔ ՎԱՃԱՌԵԼ

  • Writer: Ani
    Ani
  • May 1
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը տեղեկացրել է Կոնգրեսին, որ մտադիր է թույլատրել Ուկրաինային 50 միլիոն դոլարի պաշտպանական արտադրանքի վաճառքը՝ ուղղակի կոմերցիոն վաճառքների ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտնում է Kyiv Post պարբերականը։ Սա առաջին նման քայլն է, որ անելու է Սպիտակ տանը՝ նախագահ Թրամփի վարչակազմի օրոք։ Մինչ այս, Թրամփի վարչակազմում կարծում էին, որ առաջնահերթը պատերազմն Ուկրաինայում դիվանագիտական ճանապարհով դադարեցնելն է եւ ոչ թե ռազմական օգնության տրամադրումը։



Ուկրաինային 50 միլիոն դոլարի ռազմական նշանակության արտադրանքի վաճառքի թույլտվություն տալու մասին նախագահի՝ Կոնգրեսին իրազեկումը կատարվել է ԱՄՆ Սպառազինությունների ներկրման եւ արտահանման վերահսկողության մասին օրենքի շրջանակում, որը թույլ է տալիս նախագահին վերահսկողություն սահմանել պաշտպանական նշանակության ապրանքների եւ ծառայությունների արտահանման եւ ներկրման հանդեպ։ ԱՄՆ Կոնգրեսի փաստաթղթերի ռեեստրում կա հաստատում այս իրազեկման փաստաթղթի, ինչի վրա էլ ուշադրություն են դարձրել ուկրաինական ԶԼՄ-ները։ 



1/2458
bottom of page