top of page

Ամբողջ աշխարհը տեսնում է, թե որքան լավ ֆուտբոլիստ է Յամալը․ Մխիթարյան

  • May 1, 2025
  • 1 min read

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի առաջին կիսաեզրափակիչ հանդիպումից հետո խոսել է «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի մասին։

Թիմերի միջև հանդիպումը տեղի է ունեցել երեկ և ավարտվել է 3-3 հաշվով։

«Յամա՞լ։ Ամբողջ աշխարհը տեսնում է, թե որքան լավ ֆուտբոլիստ է նա։ Մենք փորձեցինք կանգնեցնել նրան, բայց դա շատ դժվար էր, քանի որ նա ունի մեծագույն տաղանդ։ Հուսով եմ՝ հաջորդ շաբաթ թույլ չենք տա նրան նույնը անել», — Մխիթարյանի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

«Բարսելոնայի» և «Ինտերի» միջև կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը կկայանա Միլանում, հաջորդ երեքշաբթի։

1/2862
bottom of page