top of page

ՋՈՆՍՈՆԸ ՀԻՇԵԼ Է «ԿԻՍՈՎ ՉԱՓ ՀԱՅ» ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԻ ՀԵՏ ԻՐ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

  • Writer: Ani
    Ani
  • Oct 12, 2024
  • 1 min read
ree

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ (2019-2022) Բորիս Ջոնսոնն իր «Unleashed» վերնագրով հուշագրություններում պատմել է 2017 թվականին Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման մանրամասների մասին։



Ջոնսոնի այցն այդ ժամանակ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարի մակարդակով առաջին այցն էր Ռուսաստան վերջին հինգ տարվա ընթացքում, հայտնում է РБК-ն։


Ուղևորությունը երկար ժամանակով հետաձգվեց. Լավրովը Ջոնսոնին հրավիրել էր Մոսկվա 2016-ի դեկտեմբերին, սակայն 2017-ի ապրիլին Լոնդոնը չեղյալ հայտարարեց այն Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին Մոսկվայի շարունակական աջակցության պատճառով:


Արդյունքում Ջոնսոնը Ռուսաստան է եկել 2017 թվականի դեկտեմբերին, և Սիրիայում տիրող իրավիճակը, ըստ նրա, պետք է լիներ հանդիպման գլխավոր թեմաներից մեկը։

«Իմ այցը նպատակ ունի ցույց տալու, որ մենք չենք կարող պարզապես առանձին նստել և բողոքել միմյանցից։ Մենք պետք է փնտրենք և գտնենք ոլորտներ, որտեղ համագործակցությունը կարող է ամրապնդվել», - այն ժամանակ Լավրովի հետ համատեղ ասուլիսում ասել էր Ջոնսոնը:


Իր հուշերում, որոնք հրապարակվել են հոկտեմբերի 10-ին, Ջոնսոնը մտաբերել է, որ ինքը գնացել է Մոսկվա «առանց վստահության, որ դրանից լավ բան կստացվի։ Նա Լավրովին նկարագրել է որպես «բարձրահասակ, իրար հետևից սիգարետներ ծխող, կիսով չափ հայ, մութ ու տարօրինակ, գոհ ու մռայլ հայացքով մեկի»։ 


«Նա,- շարունակել է Ջոնսոնը Լավրովին բնութագրելիս,- Ռուսաստանի ամենաերկար ծառայած արտգործնախարարն է ցարական ժամանակներից ի վեր, և նա մեր օրերի Գրոմիկոն է՝ ռուսական արտաքին քաղաքականության հոգնեցուցիչ մարմնավորումն իր ողջ խորամանկությամբ, սոփեստությամբ և ստերով»:


«Ես սըր Գեյը չեմ», սըր Գեյերը ձեր արտաքին գործերի նախարարությունում են»,- Ջոնսոնի խոսքով, ձեռքսեղմումից հետո այսպես է սկսել հանդիպումը ռուս նախարարը։


«Հանդիպումը ոչինչ չտվեց, Սիրիայի հարցում գրեթե ոչ մի համակարծություն չկար», - հանդիպման դրվագը շարադրելիս՝ եզրափակել է Ջոնսոնը:



1/2436
bottom of page