Հռոմի Կոլիզեյը մեկ օրով փակվել է դժբախտ պատահարի պատճառով
8 hours ago
1 min read

Իտալիայի մայրաքաղաքում գտնվող Կոլիզեյը աշխատանքը մեկ օրով դադարեցրել է աշխատողի զոհվելու պատճառով: Այս մասին հաղորդում է The Associated Press-ը։
Հնագիտական այգու մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ 22-ամյա աշխատակից Անդրեա Մորետտին, որը մասնագիտացած էր լեռնագնացային սարքերի կիրառմամբ բարձրության վրա կատարվող աշխատանքներում, ընկել է ու մահացել, երբ մալուխներ էր անցկացնում լուսավորության համակարգերի համար:
Մորետտիի զոհվելու կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։ Նա հույս է հայտնել, որ դժբախտ պատահարի պատճառը կհաջողվի հնարավորինս շուտ պարզել։




















