Բոլորս ենք գերի էս ազգակործանի ու նրա մանկլավիկ կամակատարների ձեռքում. Նազենի Հովհաննիսյան
- Ani

- Jun 19
- 1 min read

Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան իր էջի «սթորի» բաժնում կիսվել է Ռուբեն Մելիքյանի գրառմամբ, որին հավելել է՝ «Բոլորս ենք գերի էս ազգակործանի ու նրա մանկլավիկ կամակատարների ձեռքում… բոլորս»։
Հիշեցնենք, որ Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հրապարակային կոչեր ուղղված իշխանության զավթմանը, տարածքային ամբողջականության խախտմանը, ինքնիշխանությունից հրաժարվելուն, սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն։
Կարապետյանի ձերբակալությունն ու կալանավորումը հաջորդել են նրա հարցազրույցին, որտեղ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հարձակումներին Հայ Առաքելական եկեղեցու դեմ՝ նա նշել էր․ «Փոքրիկ խումբը, մոռանալով Հայաստանի պատմությունը, Հայ եկեղեցու հազարամյակների պատմությունը, հարձակվել է Հայ Առաքելական եկեղեցու և հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ Հայ եկեղեցու և հայ ժողովրդի կողմում, շարունակելու եմ անմիջական մասնակցություն ունենալ այս ամենին։ Եթե քաղաքական գործիչները չհասնեն հաջողության, ապա մենք կմասնակցենք՝ մեր ձևով»։




















