top of page

Մոտ 1 ժամ է՝ ՀՀ ՔԿ-ից մեծաքանակ խմբով ներկայացել են Արցախի ներկայացուցչություն և խուզարկություն է տեղի ունենում. Արցախի պետնախարար

  • Writer: Ani
    Ani
  • 14 minutes ago
  • 1 min read

ree

Մոտ 1 ժամ է՝ ՀՀ ՔԿ-ից մեծաքանակ խմբով ներկայացել են Արցախի ներկայացուցչություն և խուզարկություն է տեղի ունենում: Այս մասին ABC Media-ի հետ զրույցում ասել է Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը:



«Փաստաթղթերի մասով մենք տրամադրել ենք, առաջին հարկում խուզարկությունը վերջացրել են, հիմա երկրորդ հարկում են: Սպասենք զարգացումներին: Այլ մեկնաբանություններ այս պահին չունեմ՝ հասկանալի պատճառներով: Հետո արդեն Արցախի իշխանություններն իրենց դիրքորոշումները կհայտնեն: Դատարանի որոշումը կա խուզարկություններ իրականացնելու և փաստաթղթեր առգրավելու»,-ասել է նա:

1/2449
bottom of page