Մեղրիում ձյուն է տեղում, Վարդենիսի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
- Ani

- 4 minutes ago
- 1 min read

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ, Մեղրիի տարածաշրջանում ձյուն է տեղում։
Վարդենիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Արտաշատի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40-50 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:




















