Բա որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, զnhերի համար ինչի՞ եք մեղադրում․ Ղարաբաղի հարցն էլ է լուծված, Հայաստանինն էլ, Ադրբեջանինն էլ․ Փաշինյան
- Ani

- 10 minutes ago
- 1 min read

Նայում եմ խորհրդակցություն են արել «Ղարաբաղի հարցը լուծված չէ» վերնագրով։ Հայաստանում ինչ-որ քննարկում է տեղի ունենում և դա ադրբեջանցիներն են տեսնում և հետևություններ անում։ Դե արի, մի կողմից լսում են, որ մեր ընդդիմությունն ասում է Հայաստանում բռնաճնշումներ է, բռնապետությունն է, Ադրբեջանն ասում է բա որ բռնապետություն է ինչու Կառավարությունն այդ բաները չի արգելում, հա ուրեմն իրենք թաքնված օրակարգ ունեն, իրականում, որ ասում են Ղարաբաղի շարժումն ավարտվել է, մյուս կողմից էլ ասում են գնացեք քննարկումներ արեք և այսպես շարունակեք։ Այս մասին Գերմանիայում լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։
«Մենք էլ մեր կողմից ասում ենք, էս Ադրբեջանը ինչու է ֆինանսավորում «Արևմտյան Ադրբեջանի» հետ կապված միջոցառումներ, խոսույթներ։
Էդ որ Ղարաբաղի հարցը չի լուծվել էդ ինչ է նշանակում։ Բա որ Ղարաբաղի հարցը չի լուծվել, դա ինչ է նշանակում, բա ինչ է լինելու, բա զոհերի համար ինչի եք մեղադրում։ Ղարաբաղի հարցի շարունակությունը նշանակում է նոր զոհեր, նոր շրջափակում և այլն։
Ադրբեջանը նայում է, որ Հայաստանում կան ուժեր, ովքեր ասում են Հայաստանը պետք է նոր պատերազմ անի, Ադրբեջանն ասում է ռազմական բյուջեն պետք է ավելացնենք, «Արևմտյան Ադրբեջան» խոսույթ պետք է որդեգրենք։
Նրան, ովքեր ասում են Ղարաբաղի հարցը լուծված չէ, նրանք ասում են նոր պատերազ է պետք։ Ամեն ինչի գնացել ենք հանուն Ղարաղաբի։ Բայց այդ ճանապարհին մեր աչքերը բացել են։ Մենք շատ բան ենք հասկացել, որ չէինք հասկանում։
Ղարաբաղի հարցն էլ է լուծված, Հայաստանինն էլ, Ադրբեջանինն էլ, տարածաշրջանի հարցն էլ»,-ասել է Փաշինայնը։




















