Ադրբեջանցիները սրճարանի են վերածել Շուշիի Կանաչ ժամ եկեղեցու տարածքը (տեսանյութ)
- Armen Sukiasyan

- Nov 20, 2022
- 1 min read

Ադրբեջանցիները Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու վարչական շենքը վերածել են սրճարանի։ Այդ մասին տեղեկացնում է Infoteka24-ը։
Պատերազմի ընթացքում եկեղեցին հրետակոծությունից մեծ վնաս էր կրել։ Գմբեթն ամբողջությամբ ավերվել էր։
Եկեղեցու տարածքում գտնվող շենքում, որտեղ ադրբեջանցիները սրճարան են հիմնել, կարելի էր գնել մոմեր և սրբապատկերներ, գրում է աղբյուրը։




















