top of page

«Հրապարակ». Որ ուժի համայնքապետի թեկնածուն կլինի Գևորգ Փարսյանը

2 hours ago
1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք տեղեկացանք, որ Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, որոշել է «Շանթ դաշինք»-ով մասնակցել Սյունիքի ՏԻՄ ընտրություններին:

Մեր աղբյուրի խոսքով` այս ուժը կառաջադրվի Կապանի առաջիկա ՏԻՄ ընտրություններին: Նրանց համայնքապետի թեկնածուն, ըստ ամենայնի, կրկին կլինի Գեւորգ Փարսյանը, որը նախորդ ընտրություններին մասնակցել եւ հաղթել է «Շանթ դաշինքի» կողմից առաջադրվելով:

2021 թվականի տեղական ընտրությունների ժամանակ այս դաշինքը բավականին ակտիվ է եղել եւ Սյունիքի որոշ համայնքներում մասնակցել է եւ բավականին շատ ձայներ ստացել` ավագանիների կազմում խմբակցություններ ձեւավորելով, ուստի այս անգամ էլ է որոշել մասնակցել ընտրություններին:

Ի դեպ, Շանթ Հարությունյանը ծնունդով կապանցի է: «Շանթ դաշինք» կուսակցությունը Կապանում ունի կուսակիցների որոշակի բանակ եւ բավականին թվով ձայներ: ՔՊ-ն, մեր տեղեկություններով, կրկին որոշել է առաջադրել Նարեկ Բաբայանին, որը մի անգամ արդեն պարտվել է Փարսյանին:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2908
bottom of page