Ոչ մի խաղաղ ժամանակ չի կարող լինել. մենք պատրաստվում ենք պшտերազմի. Լուկաշենկո
- 6 hours ago
- 1 min read

Ոչ մի խաղաղ ժամանակ չի կարող լինել. մենք պատրաստվում ենք պատերազմի: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ բանակի համալիր ստուգման արդյունքների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, հաղորդում է Belta-ն:
«Ոչ մի խաղաղ ժամանակ չի կարող լինել: Մենք պատրաստվում ենք պատերազմի: Դրա համար ենք մենք Զինված ուժեր ստեղծել, դրա համար ենք նրանց պահում, դրա համար է ժողովուրդը գումար հատկացնում մեզ ու ձեզ պահելու համար:
Եվ այս լսարանում մարդիկ պետք է հասկանան՝ մենք բացարձակապես դեմ ենք պատերազմին: Հատկապես մեր սպաները, մեր զինվորները, Զինված ուժերը: Որովհետև մենք գիտենք, թե ինչ է պատերազմը: Մենք պատերազմ չենք ուզում, բայց բանակը հենց դրա համար է նախատեսված: Եթե հանկարծ ինչ-որ մեկը որոշի մեզ հետ խոսել և նայել մեզ զենքի նշանառության տակից, մենք կպատասխանենք: Դրան էլ պատրաստվում ենք»,- հայտարարել է պետության ղեկավարը:
«Ցավոք, իրավիճակն այնպիսին է, որ առանց ձեզ ես չեմ կարող կռվել: Եվ ես ուզում եմ, որ իմ ենթակաները պատրաստ լինեն կռվելու: Եթե մենք պատրաստ լինենք կռվելու, մեզանից կվախենան, և այստեղ ոչ ոք չի մտնի: Սա է իմ նպատակը: Կարծում եմ՝ դուք այն լավ եք հասկանում»,- եզրափակել է Ալեքսանդր Լուկաշենկոն:




















