top of page

ՀՀԿ-ն չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին

  • 3 hours ago
  • 1 min read

ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել.

«Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում քննարկվել է 2026թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կուսակցության մասնակցության հարցը։

Համակողմանի վերլուծության արդյունքում որոշում է կայացվել այդ ընտրություններին Հանրապետականի անմիջական չմասնակցության մասին։

Որոշման հիմնավորումները և կուսակցության հետագա քայլերը կներկայացվեն ապրիլի 4-ին կայանալիք ՀՀԿ 18-րդ համագումարում»։

1/2617
bottom of page