top of page

Ռուսաստանը Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարումը Ղազախստանին փոխանցելու շուրջ բանակցություններ չի վարում

  • 4 hours ago
  • 1 min read

Ռուսաստանը բանակցություններ չի վարում «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու հարցի շուրջ, հայտարարել է  ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Երկար տարիներ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն պատասխանատվորեն իրականացնում է համաձայնագրի պահանջները, իսկ ռուսական ներդրումները Հայաստանի  երկաթուղային ենթակառուցվածքներում գերազանցում են 30 միլիարդ ռուբլին»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նա նաև հիշեցրել է՝ 2008 թվականին կնքված կոնցեսիոն համաձայնագրի վավերականության ժամկետը 30 տարի է, համաձայնագիրը 10 տարով էլ երկարաձգելու հնարավորություն կա։

1/2617
bottom of page