top of page

Նիկոլ Փաշինյանն արդեն Մոսկվայում է. հայտնի է, թե ովքեր են հայկական պատվիրակության կազմում

  • 6 hours ago
  • 1 min read

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` ապրիլի 1–ին, աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, նա արդեն Մոսկվայում է, նրա ավտոշարասյունն անցել է Կիևյան մայրուղով:

ՀՀ կառավարական պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյանը, Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Կարեն Գասպարյանը, Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը։

Նշենք, որ Մոսկվայում տեղի կունենա վարչապետ Փաշինյանի առանձնազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

1/2617
bottom of page