Հայտնի շրջանակների բոմժերի վերածման գործընթացը դառնում է անշրջելի. վարչապետ
- 12 hours ago
- 1 min read

Հայաստանի ժողովուրդը պետք է կանգնի խաղաղության պաշտպանության դիրքերում։ Նա պետք է քաղաքականությունից վռնդի պատերազմի կուսակցության «շներին ու շնագայլերին» եւ քաղաքական բոմժերին։ Այս մասին Ազգային ժողովի նիստում ապրիլի 17-ին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2025թ․ կատարողականի եւ իրականացման արդյունքների մասին հաշվետվությունը։
Նա ընդգծել է, որ անօրինական գույքի բռնագանձման գործով Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը արդեն կայացրել է առաջին վճիռը։
«Համոզված եմ, որ դրանով ձեզ հայտնի շրջանակների բոմժերի վերածման գործընթացը կդառնա անշրջելի»,- ասել է Փաշինյանը։




















