top of page

Փեզեշքիանը հաստատել է Իրանի մասնակցությունը ԱՄՆ-ի հետ բանակցություններին. Պակիստանի վարչապետ

  • 8 hours ago
  • 1 min read

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆի հետ հեռախոսազրույցի ընթացքում հաստատել է իր երկրի մասնակցությունը ԱՄՆ ներկայացուցիչների հետ բանակցություններին, որոնք նախատեսվում է անցկացնել շաբաթվա վերջին Իսլամաբադում։ Այս մասին հայտնել է Պակիստանի կառավարության ղեկավարի գրասենյակը։

«Նախագահ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Պակիստանի վարչապետին և բարձր է գնահատել Պակիստանի ղեկավարության ջանքերը՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև ժամանակավոր հրադադարի հասնելու գործում, ինչպես նաև լավագույն մաղթանքներ է փոխանցել Պակիստանի ժողովրդին։ Նա հաստատել է, որ Իրանը կմասնակցի Իսլամաբադի բանակցություններին»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Գրասենյակը հստակեցրել է, որ Շարիֆի և Փեզեշքիանի ջերմ և բարեկամական զրույցը տևել է ավելի քան 45 րոպե։

1/2629
bottom of page