Թրամփը Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի մասին համաձայնագիրն անվանել է «ԱՄՆ-ի լիակատար և անվերապահ հաղթանակ»․ AFP
- 10 hours ago
- 1 min read

ԱՄՆ-ն «լիակատար ու անվերապահ հաղթանակ» է տարել՝ Իրանի հետ երկշաբաթյա զինադադարի շուրջ համաձայնության գալով։ Այս մասին AFP լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Սա բացարձակ հաղթանակ է։ 100 տոկոսանոց։ Դրանում կասկած լինել չի կարող», — նշել է Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում՝ գործարքի մասին հայտարարությունից անմիջապես հետո։
Նա նաև նշել է, որ հրադադարի համաձայնագրի շրջանակներում Իրանի ուրանի պաշարների հարցը «հիանալի կերպով կկարգավորվի»՝ հավելելով, որ Չինաստանն օգնել է Իրանին բանակցել ԱՄՆ-ի հետ:




















