top of page

ՊՆ զինծառայողներ են մահացել ողբերգական ավտովթարից

  • 5 hours ago
  • 1 min read

Այսօր՝ ապրիլի 8-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են «DAF» մակնիշի բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 2 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած «Սպիտակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Սպիտակ» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասել են, որ մահացածները Պաշտպանության նախարարության զինծառայողներ են և գուցե դրա համար էր, որ նրանց մարմինները տեղափոխելու համար դեպքի վայր էին ժամանել Պաշտպանության նախարարության շտապօգնության համար օգտագործվող «ՈւԱԶ»-ները։

1/2629
bottom of page