top of page

ՔՊ-ական նախկին պատգամավորին հանձնվել է ՍԴ դատավորի պատմուճանը

  • 7 hours ago
  • 1 min read

Տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնած դատավոր Վլադիմիր Վարդանյանի ներկայացումը Բարձր դատարանի դատավորներին և աշխատակազմին:

Արարողակարգային միջոցառման մեկնարկին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ներկայացնելով դատավորին, մաղթել է արդյունավետ պաշտոնավարում՝ վստահություն հայտնելով, որ դատավոր Վլադիմիր Վարդանյանն իր ամենօրյա գործունեությամբ կնպաստի մեր երկրում սահմանադրական արդարադատության, իրավունքի գերակայության և սահմանադրականության ամրապնդմանը:

Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ դատավորի կարգավիճակով Բարձր դատարան վերադառնալն իր համար կրկնակի պարտավորեցնող է, քանի որ իր մասնագիտական ուղու զգալի մասն անցել է Սահմանադրական դատարանում՝ ընդգծելով, որ ջանք չի խնայելու իր փորձն ու մասնագիտական կարողությունները Բարձր դատարանի գործունեության արդյունավետությանը ծառայեցնելու համար:

Միջոցառման ընթացքում Սահմանադրական դատարանի դատավոր Վլադիմիր Վարդանյանին հանձնվել է Սահմանադրական դատարանի դատավորի պատմուճանը:

1/2629
bottom of page