top of page

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

  • Writer: Ani
    Ani
  • 7 hours ago
  • 1 min read

ree

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է՝ ՔՊ-ում վարչության նախորդ նիստերից մեկի ժամանակ, երբ Փաշինյանն ասել է, որ 2026-ի նախընտրական շտաբի պետ պետք է ընտրենք, բազում ՔՊ-ականներ ինքնառաջադրվել են. Գեւորգ Պապոյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը եւ ուրիշներ:

Սակայն վերջին նիստի ժամանակ արդեն պաշտոնապես միայն երկու հոգի է առաջադրվել՝ Գեւորգ Պապոյանն ու Արայիկ Հարությունյանը: Քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությունը ստացել է Արայիկ Հարությունյանը, թեպետ Պապոյանը կուսակցության վարչության ընտրությունների արդյունքներով երկրորդն է՝ Փաշինյանից հետո։

Իսկ թե ինչպես է Հարությունյանն արժանացել վերնախավի համակրանքին, ասացին, որ աշխատակազմի ղեկավարները, որպես կանոն, գորշ կարդինալներ են եւ տիրապետում են ներկուլիսային անցուդարձին։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

bottom of page