Արման Ծառուկյանը հաղթեց Դեն Հուքերին
- Ani

- 5 hours ago
- 1 min read

Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված խառը մենամարտերի UFC 265 մրցաշարում թեթեւ քաշային կարգում (70 կգ) UFC դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը (Հայաստան) մենամարտեց դասակարգման 6-րդ համար Դեն Հուքերի (Նոր Զելանդիա) հետ եւ հաղթեց խեղդող հնարքով:
Արման Ծառուկյանը երկրորդ ռաունդի երկրորդ րոպեում մրցակցին տապալեց գետնին, իրար հաջորդող հարվածներից հետո խեղդող հնարքով ավարտեց մենամարտը:
Հայ մարտիկը օկտագոն դուրս եկավ հայկական զուռնայի հնչյունների ներքո: Նրան մարզադահլիճում աջակցում էին մեծ թվով հայ երկրպագուներ Հայաստանի եւ Արցախի դրոշներով: Ծառուկյանին մարզադահլիճում աջակցում էին նաեւ ըմբշամարտի Հայաստանի հավաքականի առաջատարներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը եւ Արսեն Հարությունյանը: Օկտագոն դուրս գալուն պես ամբողջ դահլիճը վանկարկում էր Արման Ծառուկյանի անունը:
Արման Ծառուկյանը դարձավ չեմպիոնական տիտղոսի հավակնորդ։
Արման Ծառուկյանը խառը մենամարտերում տարել է 22 հաղթանակ, որից 9 նոկաուտով եւ կրել 3 պարտություն: Նոր Զելանդիան ներկայացնող Դեն Հուքերը 35 տարեկան է: UFC-ում ունի 24 հաղթանակ 12 պարտություն:




















