top of page

«Հրապարակ». Աննա Հակոբյանի մոտ կրթված կանայք ՔՊ ցուցակում կլինեն

  • Writer: Ani
    Ani
  • 11 hours ago
  • 1 min read

ree

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ ՔՊ խմբակցության գրեթե բոլոր կանայք էլ առաջադրվել են եւ մեծ հույսեր ունեն, որ հաջորդ ժամկետում էլ կլինեն խորհրդարանում, քանի որ իշխող կուսակցությունում պատրաստված կանանց դեֆիցիտ կա, իսկ ցուցակում՝ կանանց պարտադիր քվոտա, դիցուք՝ 150 հոգանոց ցուցակում առնվազն 50-ը պետք է կին լինի։

Սակայն տեղեկություններ կան, որ նրանցից շատերին Փաշինյանը մտադիր է փոխարինել իր կնոջ՝ Աննա Հակոբյանի կրթարշավի մասնակից կանանցով։ Թե նրանցից ովքեր են առաջադրվել, մեզ առայժմ չհաջողվեց պարզել, սակայն կարծիք կա, որ ներկայիս պատգամավոր կանանց մեծ մասը համենայնդեպս անցողիկ տեղերում չի լինելու՝ նրանց անունները գրվելու են ցուցակի հետնամասերում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

bottom of page