Առողջության ապահովագրության բազային փաթեթը կծածկի մահվան հիմնական պատճառ հանդիսացող հիվանդությունների բուժումը. նախարար
- Ani
- 7 minutes ago
- 2 min read

Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման սկզբնական փուլում մտադիր ենք ծածկել այն հիվանդությունների բուժման ծախսերը, որոնք մահվան ամենատարածված պատճառներն են և կազմում հիվանդությունների ամբողջ սպեկտրի 30 տոկոսը և, կառավարության ժամի ընթացքում հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով «ՔՊ» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հարցին։
Պատգամավորը պատմեց, որ սոցիալական փաթեթի շահառուներից մեկը, որը էնդոպրոթեզավորում է անցնում, իրեն է մոտեցել բողոքով, որ սոցփաթեթը չի ծածկում էնդոպրոթեզի արժեքը։ «Պարզվում է, որ մենք անձին խոստանում ենք անվճար բժշկական օգնություն, այնիչն այնքան էլ անվճար չէ», - ասաց նա։
Պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք այս հարցը կլուծվի համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրմամբ։
Առողջապահության նախարարը նախ նշեց, որ մեր երկրում բժշկական ծառայություններն անվճար չեն. Դրանց համար միշտ մեկը վճարում է՝ պետությունը կամ բուժառուն։ «Պետպատվերի դեպքում մատուցվում են ծառայություններ, որոնք պետությունը փոխհատուցում է կա՛մ ամբողջությամբ, կա՛մ մասնակիորեն, և ձեր բերած օրինակը վերաբերում է վերջինիս։ Այս կոնկրետ օրինակում բժշկական ապահովագրությունը կծածկի ոչ միայն վիրահատության, այլև էնդոպրոթեզի արժեքը՝ մինչև 600 հազար դրամ։ Եթե պրոթեզն ավելի թանկ է, ապա բուժառուն ստիպված կլինի վճարել»,- ասաց նա։
Պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը նշեց, որ այսօր լրատվամիջոցներում կամ սոցիալական ցանցերում անընդհատ կարելի է կարդալ թանկարժեք բուժման համար դրամահավաքի մասին, և նա հարցրեց, թե արդյոք բժշկական ապահովագրության ներդրումից հետո էլ դա կշարունակվի։
«Այո՛, տիկին Ստեփանյան, քանի որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ բոլոր բժշկական ծառայությունները ծածկի պետությունը կամ առողջության բազային ապահովագրությունը», - պատասխանեց նախարարը։
Նա հիշեցրեց, որ 2018 թվականին Առողջապահության նախարարության բյուջեն կազմել է 81 միլիարդ դրամ, որից հետո պետպատվերի շրջանակը կայուն կերպով ընդլայնվել է՝ 2025 թվականին հասնելով 168 միլիարդ դրամի:
«2026 թվականին՝ առողջության ապահովագրության ներդրումից հետո, մենք ավելի կընդլայնենք այս շրջանակը: Ծառայությունների գները մոտ կլինեն իրական ծախսերին, և մենք կկարողանանք բավարար չափով փոխհատուցել։
Բազային ապահովագրության ներդրման սկզբնական փուլում մենք մտադիր ենք ծածկել այն հիվանդությունների բուժման ծախսերը, որոնք մահվան ամենատարածված պատճառներն են և կազմում են հիվանդությունների ամբողջ սպեկտրի 30 տոկոսը: Այնուհետև, Հայաստանի ՀՆԱ-ի և հարկերի աճին զուգահեռ, այդ շրջանակն աստիճանաբար կընդլայնվի»,- ասաց նախարարը: