top of page

Գյումրից ձերբակալված 33 քաղաքացիների մի մասին՝ այդ թվում անչափահասին, մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

  • Oct 22, 2025
  • 1 min read

Գյումրից ձերբակալված 33 քաղաքացիներից մի մասին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 327–րդ և 486–րդ հոդվածների հատկանիշներով՝ այն է արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը և  զանգվածային անկարգությունների մասնակցելը։ Մյուսներին առաջիկա ժամերի ընթացքում մեղադրանք կառաջադրվի նույն հոդվածներով։ Այս մասին ասաց ձերբակալվածներից 4-ի պաշտպանությունը ստանձնած փաստանան Հայկ Հարությունյանը։

Փաստաբանը նշեց, որ արդեն մեղադրանք է առաջադրվել նաև անչափահաս տղային, որը նույնպես ձերբակալվել էր Գյումրիի քաղաքապետարանի մոտից։

«Տեղեկություններ կան, որ առաջիկա ժամերի ընթացքում նրանց բոլորին կալանավորելու միջնորդություններ կներկայացնի քննիչը»,–ասաց փաստաբանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 20-ին ուժային կառույցների աշխատակիցները վաղ առավոտյան մտել էին Գյումրիի քաղաքապետարան։ Դիմակավորված հատուկջոկատայինները արգելել էին աշխատակիցների ելքն ու մուտքը։ Քաղաքացիներ էին հավաքվել քաղաքապետարանի դիմաց, որտեղ մեծ թվով ոստիկանական ուժեր էինբերվել, որոնց թիվը գնալով շատանում էր։ Ոստիկանությունը ուժի կիրառմամբ 33 քաղաքացու էր բերման ենթարկել քաղաքապետարանի բակից։

1/2590
bottom of page