top of page

Խոսել, որ մենք կրճատում ենք բանակը, մեղմ ասած, անհեթեթություն է. Սուրեն Պապիկյան

  • Writer: Ani
    Ani
  • 5h
  • 1 min read

ree

Ժամկետային զինծառայության ժամկետը կրճատելու մասին որոշումը նոր միտք չէ, Աժ-ում այս մասին հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Իրենց հապճեպ որոշումներ ընդունելու մեջ մեղադրողներին Պապիկյանը խորհուրդ տվեց կարդալ կառավարության ծրագիրը։

«Այդ ծրագրով մենք ստանձնել ենք պարտավորություն, որ մեր գործունեության հնգամյա հատվածում պայմանագրայինների ավելացման հաշվին կրճատելու ենք ժամկետային զինծառայությունը, դա սևով սպիտակի վրա գրված է»,- ասաց նա։

Նախարարն ասաց, որ նման հանձնառության մասին գրված է նաև բանակի կերպափոխման հայեցակարգում։

Պապիկյանն նշեց, որ այսօր «Պաշտպան հայրենյաց» ծրագրով մի քանի հազար զինվորներ իրենց կյանքը երկարաժամկետ կապում են բանակի հետ։

«Խոսել, որ մենք կրճատում ենք բանակը, մեղմ ասած, անհեթեթություն է»,- ընդգծեց նախարարը։

1/2369
bottom of page