top of page

«Հոգևորականը «Բենթլի» ունենա, երեք հատ կնիկ ունենա, չորս հատ սիրուհի ունենա ․․․ խելագա՞ր եք դուք. կյանքս կդնեմ, որ ազատեմ դրանցից մեր սրբությունը». Փաշինյան

  • Writer: Ani
    Ani
  • 10 hours ago
  • 1 min read

ree

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ևս զերծ չմնաց եկեղեցու ու հոգևորականների հասցեին ոչ կոռեկտ արտահայտություններ անելուց։

«Հոգևորականը «Բենթլի» ունենա, երեք հատ կնիկ ունենա, չորս հատ սիրուհի ունենա, ամեն երկրում մի հատ երեխա ունենա, ոսկեղեն ունենա, ինչ ասես՝ ունենա ու ոչ մեկին հաշվետվություն չտա՞, խելագա՞ր եք դուք։ Մեզ են ասում՝ Նեռ, դուք  ձեզ տեսե՞լ եք հայելու մեջ»,- ԱԺ-ում հայտարարեց նա։

Փաշինյանը սկսեց հունից դուրս գալ, պնդեց, թե Վեհափառ Հայրապետի եղբայրը  գործակալ է։

«Սա խելագարություն է, ո՞նց կարող է նման բան լինել, մի հատ էլ ասում են՝  խառնվում եք Կաթողիկոսի անձնական կյանքի՞ն, հեսա կսկսեն պաշտպանել եպիսկոպոսների սեռական կողմնորոշման իրավունքը»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ արեց, ասաց, թե իբր՝ «մեկը ընկնում է քահանաների հետևից ու ձեռ-մեռ գցում»։

«Կատարայալ լռություն ... լսեք, սա այլասերվածության կատարյալ աստիճան է, ու սրա մասին մենք պետք է լռե՞նք։ Մայր Աթոռում մեկը բոսյակ է, մյուսը՝ մոլագար սեռական, ու մենք ապրում ենք մեր կյանքո՞վ ու մենք եկեղեցու դեմ պայքար ենք տանու՞մ։ Բոսյա՞կն է եկեղեցին, գանձագո՞ղն է եկեղեցին։ Լսեք, ես կյանքս կդնեմ, որ ազատեմ դրանցից մեր սրբությունը»,- ասաց նա։


1/2369
bottom of page