top of page

Անթալիայում ավտոբուսի խոշոր վթար է տեղի ունեցել․ զոհվել է 8 մարդ

  • Feb 1
  • 1 min read

Անթալիայում՝ Թուրքիայի հարավում գտնվող ծովափնյա զբոսաշրջային քաղաքում, ավտոբուսի վթարի հետևանքով ութ մարդ է զոհվել, ևս 26-ը վիրավորվել են, հայտնել է կիրակի օրը նահանգապետ Հուլուսի Սահինը, հաղորդում է AFP-ն։

«Մեր ութ քաղաքացիներ զոհվել են, իսկ 26-ը ստացել են վնասվածքներ։ Վիրավորները տեղափոխվել են տարածաշրջանի հիվանդանոցներ», – ասել է Հուլուսի Սահինը։ Միևնույն ժամանակ նա չի հստակեցրել՝ արդյոք տուժածների մեջ օտարերկրյա քաղաքացիներ են եղել։

1/2687
bottom of page