Պահանջում են արգելել Փաշինյանի մուտքը Մոսկվա
- 5 hours ago
- 1 min read

ՌԴ Կոմկուսի առաջնորդ Գենադի Զյուգանովը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը վիրավորել ու նվաստացրել է Ռուսաստանի Դաշնությանը և պնդում է, որ նա այլևս չայցելի Մոսկվա։
Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը պնդում է, որ այդ գործիչն այլևս չպետք է հայտնվի Մոսկվայում՝ անկախ նրանից, թե ինչպես են քվեարկել նրա օգտին։ Զյուգանովի խոսքով՝ Փաշինյանը նվաստացրել և վիրավորել է Ռուսաստանին։
«Ամեն ինչ կարող էի պատկերացնել, բացի նրանից, որ Երևանից հնչեն Կարմիր հրապարակը գնդակոծելու սպառնալիքի ձայներ: Ես պնդում եմ, որպեսզի այդ գործիչն այլևս չհայտնվի մեր մայրաքաղաքում, անկախ նրանից, թե ինչպես են քվեարկել նրա օգտին»,- հայտարարել է Զյուգանովը։




















