Նրանք ձգտում են տիրել աշխարհին. Լավրով
- 3 minutes ago
- 1 min read

ԱՄՆ-ը ձգտում է տիրել աշխարհին՝ երկրներին ստիպելով գնել ամերիկյան, այլ ոչ թե ռուսական էներգակիրներ, կարծում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
RT India-ին տված հարցազրույցում նա նշել է, որ բոլորի վրա գործադրվող ճնշումը՝ Ռուսաստանից նավթ չգնելու պահանջով, անազնիվ մեթոդներ են, որոնք կարելի է անվանել գաղութատիրական և նեոգաղութատիրական: Նախարարի խոսքով՝ խոսքը շահագործման մեթոդների մասին է:
«Դրանց էությունը բոլորին ստիպելն է գնել ոչ թե էժան նավթ Ռուսաստանից, այլ թանկարժեք նավթ և հեղուկացված բնական գազ Միացյալ Նահանգներից: Այդպիսով նրանք ձգտում են տիրել աշխարհին՝ համաշխարհային էներգետիկայի վերահսկողության միջոցով», - ընդգծել է Լավրովը:




















