top of page

Նկարը սարքած չի, ես իմ կարծիքն ունեմ, ոնց ուզում եմ, էդպես էլ ապրում եմ. ես կողմնակից եմ խաղաղությանը. Անդրանիկ Հարությունյան

  • 4 hours ago
  • 1 min read

Համացանցում տարածվել է դերասան Անդրանիկ Հարությունյանի լուսանկարը, որտեղ նա «իշխանական սրտիկ» է ցույց տալիս, իսկ կրծքին՝ Փաշինյանի բաժանած քարտեզն է։

Շատերը նրան քննադատել են, իսկ որոշներն էլ կարծում են, որ նկարը կեղծ է։

 Aysor.am-ի հետ զրույցում Անդրանիկ Հարությունյանը նշել է, որ լուսանկարը կեղծված չէ.

«Ես քարոզարշավին չեմ մասնակցել, լուսանկարն իմ ընկերոջ՝ Լյուդվիգ Գյուլնազարյանի հետ իր մեքենայի մոտ ենք նկարվել։ Սակայն, եթե մասնակցեմ էլ, խնդիր չեմ տեսնում, կասեմ՝ մասնակցել եմ։ Ես իմ կարծիքն ունեմ, ոնց ուզում եմ, էդպես էլ ապրում եմ։ Համոզված եմ՝ այս նյութի տակ հայհոյախառն մեկնաբանություններ են լինելու, սակայն ֆեյք էջերով հայհոյանք գրելն այդքան էլ ճիշտ չէ։ Ընդդիմադիր լինի, թե իշխանամետ՝ մենք՝ արվեստի մարդիկ, միշտ թիրախավորված ենք։ Ես խնդիր չունեմ, ասում եմ այն, ինչ կա»։

1/2687
bottom of page