top of page

Փաշինյանը պնդում է՝ Ավստրիայում Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նպատակը «կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է՝ Էջմիածնի գանձերի հետ միասին»

  • 2 hours ago
  • 1 min read

Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նպատակը «կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է»։

«Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու խորքային նախաձեռնությունը Հայ Առաքելական Եկեղեցու Կաթողիկոսությունը Հայաստանից  դուրս հանելն ու որոշ ուժերի ձեռքում մարիոնետային կաթողիկոսության հանգամանքն ուժեղացնելն ու որպես Հայաստանի դեմ գործիք օգտագործելն է»,-ասաց նա։

Փաշինյանն արձագանքեց նաև սփյուռքահայ մի շարք գործիչների, որոնք դատապարտել են Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների արշավը, կոչ արել չխառնվել Եկեղեցու ներքին գործերին։

«Շատ կոշտ հակազդեցություն է լինելու, Էջմիածնի գանձերի վրա աչք դրածների հայացքն ուղղելու ենք լրիվ ուրիշ կողմ՝ Հայաստանի Հանրապետությանը հասու բոլոր միջոցներով»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև՝ հարկ եղած դեպքում «լրացուցիչ միջոցների» կդիմի.

«Էս պատմությունը կաթողիկոսությունը Հայաստանից դուրս հանելն է՝ Էջմիածնի գանձերի հետ միասին, և ես դա թույլ չեմ տալու։ Եթե դրա համար պետք լինի լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցներ։ Մենք դա թույլ չենք տալու»։


1/2542
bottom of page