Հայաստանն առաջիկայում իր ներկայացուցիչը կունենա Եվրոպոլում․ Արփինե Սարգսյան
- 2 hours ago
- 1 min read

Առաջիկա օրերին ՀՀ ներքին գործերի նախարարությունը ԵՄ իրավապահ համագործակցության գործակալությունում՝ Եվրոպոլում, կնշանակի կապի սպա, ինչը հնարավորություն կընձեռի ավելի բարձր մակարդակի համագործակցության ապահովել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացրեց ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրուների հետ համատեղ ասուլիսում։
«Առաջիկա օրերին կնշանակենք Եվրոպոլում Ներքին գործերի նախարարության կապի սպա և հնարավորություն կունենանք արդեն Եվրոպոլում երաշխավորել ավելի բարձր մակարդակի համագործակցություն ինստիտուցիոնալ հենքով»,-մանրամասնեց նախարարը։




















