Իրանը զանգվածային հարձակում է սկսել՝ ամերիկյան ռազմաբազայի վրա․ կան վիրավորներ
- 1 hour ago
- 1 min read

Քուվեյթի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են Իրանի տարածքից արձակված բալիստիկ հրթիռը։ Ինչպես հայտնում է Bloomberg գործակալությունը, արկի բեկորներն ընկել են երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող «Ալի Ալ-Սալեմ» ավիաբազայի տարածքում, որն օգտագործվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից։
Միջադեպի հետևանքով վնասվածքներ են ստացել ԱՄՆ-ի հինգ զինծառայողներ և քաղաքացիական աշխատակիցներ։ Բացի այդ, բեկորների անկման պատճառով ամբողջությամբ ոչնչացվել է մեկ և լրջորեն վնասվել ևս մեկ ամերիկյան MQ-9 Reaper տեսակի հարվածային անօդաչու թռչող սարք։ Բաց աղբյուրների տվյալներով՝ այս դասի մեկ դրոնի արժեքը կարող է հասնել մինչև 30 միլիոն դոլարի։ Ամերիկյան հրամանատարությունը պաշտոնական մեկնաբանությամբ դեռևս հանդես չի եկել։
Այս հարձակումը տեղի է ունեցել այնպիսի ժամանակահատվածում, երբ ակնկալվում է Վաշինգտոնի և Թեհրանի միջև հրադադարի երկարաձգման մասին համաձայնագրի ստորագրումը։ Փաստաթղթի պատրաստ լինելու մասին հայտնի էր դարձել դեռևս մայիսի 28-ին, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս չի հայտարարել այն վավերացնելու պատրաստակամության մասին։
Կողմերի միջև կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը գործում է ապրիլի 7-ից, որի շրջանակներում նախատեսվում էր մեկնարկել խաղաղության վերջնական համաձայնագրի մշակումը։ Չնայած անցած ժամանակահատվածում երկու կողմերն էլ պարբերաբար հայտարարել են փոխադարձ գնդակոծությունների մասին, հրադադարի ռեժիմը պաշտոնապես չի չեղարկվել։




















