Հայ շախմատիստուհիները շարունակում են պայքարը Եվրոպայի անհատական առաջնությունում
- 3 hours ago
- 1 min read

Վրաստանի Բաթումի քաղաքում շարունակվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:
Հինգ խաղափուլից հետո առաջնության միանձնյա առաջատարը ուկրաինացի կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Անաստասիա Հնատիշինն է, ով հաղթել է բոլոր խաղերում:
Հայաստանից առաջնությանը մասնակցում են 16 շախմատիստուհիներ։
Ինչպես հաղորդում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը և կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանը 5 հնարավորից ունեն 3.5 միավոր:
Միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը ունեն 3 միավոր, իսկ կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը, Անի Նահապետյանը և Կիտի Նադանյանը ունեն 2.5 միավոր:




















